00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում ռուս խաղաղապահներ մտցնելու առաջարկը բնական է․ Զատուլին

© Sputnik / Asatur YesayantsКонстантин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 2019). Еревaн
Константин Затулин на заседании армяно-российского Лазаревского клуба (13 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ Պետդումայի պատգամավորը նշել է, որ որ մերձդնեստրյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայության գրեթե 30 տարվա ընթացքում փաստացի ոչ մի սրացում չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդներ մտցնելու առաջարկը։

Обращение премьер-министра Никола Пашняна к армянству (3 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է հայկական կողմի համար. Փաշինյան

Լավրովը Sputnik ռադիոկայանին և այլ ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղում պետք է լինեն ռուս դիտորդներ, սակայն վերջին խոսքը հակամարտության կողմերինն է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղապահներ մտցնելու առաջարկը միանգամայն բնական է, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը` ամեն մեկն իր ձևով, հայտարարում է այս հակամարտության մեջ Ռուսաստանի դերի մասին։ Հիմա խոսքը երկու կողմերինն է, արդյո՞ք նրանք պատրաստ են, որ դա տեղի ունենա»,-հայտարարել է Զատուլինը այսօր ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նա ուշադրություն է հրավիրել ԱՊՀ տարածքում խաղաղապահական առաքելությունների ռուս զինվորների և սպաների ներկայության բացառապես դրական փորձին։ «Մերձդնեստրյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայության գրեթե 30 տարվա ընթացքում փաստացի ոչ մի սրացում չի եղել»,-նկատել է նա։

Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլիցկրիգով գրավել Արցախը, ձախողվել է. Փաշինյան

Պետդումայի հանձնաժողովի առաջին փոխնախագահը նաև հիշեցրել է, որ դիտորդներն այս, ինչպես և ցանկացած այլ հակամարտության դեպքում անփոխարինելի են դիմակայության լարումը նվազեցնելու համար: «Նաև ցանկացած դեպքում որոշելու համար, թե ով է հրադադարի ռեժիմը խախտողը։ Որպեսզի գոնե դիտորդների ներկայությամբ քաղաքացիական օբյեկտներին և բնակելի քաղաքներին հարվածներ չհասցնեն», - եզրափակել է նա։

Министры иностранных дел Армении, России и Азербайджана Зограб Мнацаканян, Сергей Лавров и Джейхун Байрамов (справа налево) на трехсторонних переговорах в Доме приемов МИД России (9 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Sputnik-ին և այլ ռադիոընկերությունների հետ հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներից մեկը հայկական զինված ուժերի հեռացումն է հինգ շրջաններից, որը պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցքով, իսկ վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի դրանից հետո։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0