00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան խնդիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք. Մնացականյան

© Ruptly . ScreenshotМинистр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время совместной пресс-конференции с главой МИД России Сeргеем Лaвровым по итогам встречи (12 октября 2020). Москвa
Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время совместной пресс-конференции с главой МИД России Сeргеем Лaвровым по итогам встречи (12 октября 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս սպառնում է ահաբեկչության և բռնությունների աճով ոչ միայն այդ տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շուրջ 2 ժամ տևած դռնփակ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախ շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ու հատկապես իր պաշտոնակցին` ջերմ ընդունելության ու կառուցողական երկխոսության համար։

«Մենք մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ ունենք բարձր մակարդակի փոխհասկացվածություն, ինչը վկայում է հայ–ռուսական հարաբերություններում բարձր մակարդակի գործընկերության առկայության մասին»,– ասաց նա։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով

Անդրադառնալով արցախյան խնդրին` Մնացականյանը շեշտեց, որ այն վաղուց արդեն դադարել է տեղական խնդիր լինելուց ու այսօր տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի է վերածվել։

«Այն, ինչին այսօր առնչվել են ԼՂ –ում մեր հայրենակիցները, տասնյակ տարիների ընթացքում հասունացած էքզիստենցիալ սպռնալիք է։ Սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում, ընդ որում բացահայտ ցուցադրելով իր իրական նպատակները` ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծել և բնաջնջել արցախցիներին։ Ադրբեջանի այդ ցեղասպան գործողությունները չեն տարբերակում քաղաքացիական ու զինվորական անձանց, ավելին` թիրախավորում են հատկապես խաղաղ բնակչությանը»,– ասաց նա։

Մնացականյանը շեշտեց, որ Ադրբեջանի կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, որոնց մոտակայքում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չի եղել։ Իսկ դա, նրա խոսքով, հավասարազոր է ռազմական հանցագործությանը։

«Իրականում ինձ փրկեց Շուշիի բժիշկը». Արցախում վիրավորված ռուս լրագրողն ապաքինվում է

«Ադրբեջանական զինուժի չտարբերակված հարվածների, այդ թվում` թուրքական ավիացիայի աջակցությամբ ԱԹՍ–ների կիրառման, ծանր հրետանու, տանկային– հրետանային ստորաբաժանումների կիրառման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Շատ են նաև զոհերն ու վիրավորներն Ադրբեջանի կիրառած կասետային զինատեսակներից»,– ասաց Մնացականյանը։

Խոսելով Շուշիի Ամենափրկիչ սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության մասին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այս արարքն աչքի է ընկել հատուկ բարբարոսությամբ ու միջազգային կոնվենցիաների խախտմամբ։ Մնացականյանը հատուկ հիշեցրեց, որ եկեղեցու հրթիռակոծման արդյունքում տուժել են նաև այդ պահին այնտեղ գտնվող լրագրողները, որոնք հատուկ թիրախավորված էին Ադրբեջանի կողմից։

«Բերված փաստերը վկայում են բնաջնջման այն վտանգի մասին, որի մասին մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք, ու որի հետ պարբերաբար բախվում է Արցախի ժողովուրդը։ Այդ վտանգն այս փուլում խորացել է երկու այլ հանգամանքների բերումով` Թուրքիայի ուղիղ ներգրավման ու Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից միջազգային ահաբեկիչների տեղափոխման»,– ասաց նա։

Армянские и российские военнослужащие разыгрывают боевые тактические действия в рамках стратегического командно-штабного учения «Кавказ-2020» на высокогорном полигоне «Алагяз» в Армении (24 сентября 2020). - Sputnik Արմենիա
Հայկական կողմը պատրաստ է, եթե Ադրբեջանը դադարեցնի կրակը

Մնացականյանը շեշտեց, որ ահաբեկիչների տեղափոխումը Հարավային Կովկաս սպառնում է ահաբեկչության, բռնությունների աճով ոչ միայն այդ տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս։

«Այժմ մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, և դրանում չափազանց կարևոր է Ռուսաստանի դերը»,– ասաց Մնացականյանը։

Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ԼՂ–ում հումանիտար հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում` Մնացականյանը միաժամանակ ընդգծեց, որ ադ պայմանավորվածությունը ներկայում չի գործում, և Ադրբեջանը շարունակում է չկատարել կրակի դադարեցման իր պարտավորությունները։

«Հայաստանը եղել և մնում է բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման խիստ հետևորդ, և մենք ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար»,– հայտարարեց Մնացականյանը։

Նա նաև շեշտեց, որ նախատեսված է նաև իր հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց հետ ևս քննարկվելու է այդ հարցը։

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Կոպիրկինը պատմեց` ինչ են խոսել Փաշինյանի հետ

Մնացականյանը նշեց, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավոր, և իր բոլոր կարողությւնները ներդնելու է արցախցիների բոլոր իրավունքների պաշտպանության, տարածաշրջանն ահաբեկիչներից ու նրանց հովանավորների բացասական ազդեցությունից մաքրելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Լրահոս
0