00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի քրգործը լրացվել է միջազգային ահաբեկիչների մասին փաստերով

© Sputnik / Aram NersesyanМартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах
Мартакерт после обстрелов (11 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերն Արցախի Հանրապետության բնակչության դեմ կիրառել ու կիրառում են ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի վերաբերյալ քրեական գործը լրացվել է միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին փաստերով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Поврежденный от обстрелов дом Эдика Степаняна в Гадруте - Sputnik Արմենիա
Բեգլարյանը հրապարակել է ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի նկարը

«Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների»,– ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն նշում է, որ ստացված փաստական տվյալները դարձել են քննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։

Բացի այդ, Արցախի քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Սպանվել է 25 խաղաղ բնակիչ, որից 1–ը` մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։

Жители Степанакерта заделывают пробитые окна и двери после обстрелов города (11 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝ 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը` միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0