ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է ԲԿ–ի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ուռումյանը:
«Շենգավիթ» ԲԿ–ի խոսնակ Անուշ Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Ուռումյանը մահացել է այսօր առավոտյան։
«Ուռումյանի մահվան պատճառը վերջին շրջանում ի հայտ եկած հիվանդությունն է եղել։ Նա շատ առույգ էր, մի շարք նոր ծրագրեր ուներ։ Մինչև վերջին շրջանը գալիս էր աշխատանքի»,–ասաց Բադալյանը։
Ուռումյանը 67 տարեկան էր։
Պատիվ ունեմ. Արայիկ Հարությունյանը կարդացել է որդուն կորցրած հոր խնդրանքը
Նշենք, որ Ուռումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին` ժամը 14:00-ին, եկեղեցուց:
Կորոնավիրուսից ևս 6 մարդ է մահացել. 43–ամյա տղամարդն այլ հիվանդություն չի ունեցել