Առաջնագիծ մեկնած կամավորները նշում են`դեռ Արցախյան ազատամարտից կիսատ մնացած գործը չեն թողնելու, որ իրենց զավակներն ավարտեն, այլ հենց իրենք են ամեն ինչ ավարտին հասցնելու։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր տեսանյութ է հրապարակել առաջնագիծ մեկնած կամավորների մասին պատմող։
«Մենք ենք սկսել 1990-ականներին, մենք էլ պետք է վերջացնենք ու մեզանով վերջացնենք։ Պիտի վերջնականապես ավարտենք էս պատերազմը։ Սա մեր պայքարն է»,–ասում է կամավորներից մեկը։
Մեկ այլ կամավոր էլ ասում է, որ վստահ է` հաղթանակ ենք տոնելու և 7 օր, 7 գիշեր քեֆ ենք անելու։
Տարիների փորձ ունեցող կամավորները նշում են, որ ժամկետային զինծառայողների կողքին են մնալու մինչև վերջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել
Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն