ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ից փորձագետները Հորադիզի շրջանում՝ Արաքս գետի ափից ոչ հեռու, հայտնաբերել են գրոհայինների դիրքերից մեկը։ Twitter-ի իր էջում այդ մասին գրառում է տեղադրել Պրինսթոնի համալսարանի և Forum for Regional Thinking իսրայելա-պաղեստինյան կենտրոնի հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը։
Video of a Syrian mercenary in Azerbaijan speaking about the heavy shelling carried out by Armenian forces. I reached his cousin. The fighter is Mustafa Qanti, 23-years-old. He was recruited to go to Libya by the Hamza Division, a Turkish-backed faction. pic.twitter.com/tHdzljm02X
— Elizabeth Tsurkov (@Elizrael) October 3, 2020
Նա ներկայացնում է օդից արված լուսանկարներ, որոնք համադրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կադրերի հետ։ Դիրքերի ուրվագիծը վերևից թույլ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի ռազմական նկարահման կադրերի հետ համեմատելիս նույնականացնել այն։ Այդ ապաստարանի պատերն իրենց հերթին համընկնում են այն նկարների հետ, որոնք երևում էին այնտեղ գտնվող գրոհայինների «սելֆիներում»։
Video of a Syrian mercenary in Azerbaijan speaking about the heavy shelling carried out by Armenian forces. I reached his cousin. The fighter is Mustafa Qanti, 23-years-old. He was recruited to go to Libya by the Hamza Division, a Turkish-backed faction. pic.twitter.com/tHdzljm02X
— Elizabeth Tsurkov (@Elizrael) October 3, 2020
Պարզվել է, որ դիրքը գտնվում է Հորադիզից ոչ հեռու, Ղարաբաղյան հակամարտության շփման գծի մոտակայքում։
Նշենք, որ ի պատասխան Էլիզաբեթ Ցուրկովի գրառման` հետևորդները մեկնաբանություններում զինվորների լուսանկար են հրապարակել, անվանելով նրանց լիբանանցիներ, որոնք կռվում են Հայաստանում։ Այդ պնդումն ապացուցելու ոչ մի փորձ չի արվել, բայց լուսանկարը, ինչպես և նմանօրինակ բազմաթիվ այլ «վկայություններ», շարունակում են շրջանառվել համացանցում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:
Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն