00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կարող է օգտագործել իր խողովակները հրադադար հաստատելու համար. Սարգսյան

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC
Президент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի սահմանին ահաբեկիչների առկայությունը չի կարող չանհանգստացնել Թեհրանին, դրա պատասխանատվությունը կրում են Ադրբեջանն ու Թուրքիան։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ցանկալի կլիներ, որ Թեհրանն օգտագործեր Ադրբեջանի վրա իր ազդեցությունը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Այսօր Ռուսաստանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ես կցանկանայի տեսնել, որ Իրանն օգտագործում է իր բոլոր խողովակները` թե՛ քաղաքական, թե՛ այլ, նաև էթնիկ (հյուսիսում, ինչպես և Ադրբեջանի մի հատվածում ապրում են շիա ադրբեջանցիներ)՝ պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Սարգսյանը։

Президент Армен Саркисян посетил армяно-азербайджанскую границу (5 июля 2019). Сюник - Sputnik Արմենիա
Իրերը կոչենք իրենց անուններով․ ՀՀ նախագահը հակադարձել է Ալիևի հայտարարություններին

Նրա խոսքով՝ բնական է, որ Իրանին բացարձակապես տհաճ են իր սահմաններին մոտ ընթացող ռազմական գործողությունները։ Երկրորդը՝ ահաբեկիչների, գրոհայինների հսկայական թիվը ո՞ւմ կարող է հաճելի լինել։

«Արդյո՞ք դա կարող է հաճելի լինել Ռուսաստանին, Կենտրոնական Ասիային, Հայաստանին։ Նրանք սպանում են հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը»,-նշել է նախագահը։

Սարգսյանն ընդգծել է, որ ինչ-որ մեկը նրանց կազմակերպել, բերել է, թույլ է տվել մտնել երկիր։ Այդ ամենի առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, երկրորդը՝ Թուրքիան, որը բերել է նրանց։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե որն է է գրոհայինների դերը ներկայիս հակամարտությունում, Սարգսյանն ասաց, որ իր կարծիքով, նրանց ներկայությունը Ադրբեջանում կհանգեցնի այդ երկրի ինքնիշխանության նվազմանը և Թուրքիայի դերի մեծացմանը:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

«Եթե գրոհայինները նավթագազային ենթակառուցվածքների կողքին լինեն, նրանք կվերահսկեն այն, կկառավարեն։ Դա կնշանակի, որ Եվրոպան նավթի և գազի մատակարարումների հարցում կախված կլինի Թուրքիայից»,-նշեց Սարգսյանը։

Այդ ազդեցությունը կօգտագործվի ոչ միայն Եվրոպայի, այլև Կենտրոնական Ասիայի վրա։ Թուրքիան փաստացի դառնում է «կասպիական» երկիր, էլ չասած այդ առումով Իրանի և Ռուսաստանի հետ փաստացի «հարևանության» մասին։

Премьер-министр Никол Пашинян обращается с речью к нации (27 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Լրագրողի անձնական դիտարկումներն են. Փաշինյանի խոսնակը` «Time»–ի հոդվածի մասին

Այս ամենը, Սարգսյանի կարծիքով, փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Փորմալ առումով Արցախի անկախության համար պայքար է կամ ադրբեջանական տարբերակում «տարածքային ամբողջականության» պայքար, իսկ իրականում էթնիկ զտումներ են, որոնք այլ աշխարհաքաղաքական մակարդակի են։

Դրա առանցքը, նախագահի խոսքով, տարածաշրջանում Անկարայի աշխարհաքաղաքական հավակնություններն են։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հիքմեթիարի հետ։

Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0