00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ բարձր ներկայացուցչին է ներկայացրել վերջին զարգացումները

© Photo : official site of the MFA of RAМинистр иностранных дел Зограб Мнацаканян принял глав дипломатических представительств, аккредитованных в Армении
Министр иностранных дел Зограб Мнацаканян принял глав дипломатических представительств, аккредитованных в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհրաբ Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է իր մտահոգությունները, մասնավորապես, Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների, զինյալների տեղակայման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հայտնել է, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքներն է թիրախավորում։ Մնացականյանը Բորելի հետ հեռախոսազրույց է ունեցել` անդրադառնալով արցախա–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Последствия обстрелов (4 октября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

«ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկել է խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների զինյալների տեղակայման միջոցով։ Սա, նախարարի խոսքով, հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:

Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ենթակառուցվածքները թիրախավորելու համար. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0