ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. Առաջիկա օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթեր կկայանան։ Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Չվերթերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին, 7-ին և 9-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը Մոսկվայի ժամանակով 15։00–ին։
«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գրասենյակ 3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից։ Տեղեկությունների և տոմսերի ամրագրման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։