ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրեմոտ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները խուճապի մեջ են. ԱԱԾ–ն ապացույցներ է ներկայացրել
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-6-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը` ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հակառակորդը ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր. Փաշինյան
Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի գիշերը կգրանցվի +12...+14 աստիճան, իսկ ցերակայնի ժամերին կլինի 22-24 աստիճան տաքություն։