Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել հյուսիսային առաջնագծից, որում սահմանին կանգնած կամավորներն ու զինծառայողներն իրենց ուղերձն են հղում թիկունքին։
«Մեր պայքարն արդարացի պայքար է, զավթողական չի։ Զավթողականը նրանց է։ Մենք պայքարում ենք մեր հողի համար։ Նրանք պիտի պարտվեն, մենք կրելու ենք, հաղթանակ»,– ասում է Արցախ մեկնած կամավորականներից մեկը։
Մեկ այլ զինվորական էլ նշում է, որ իրենք չեն նահանջելու ու ոչ մի թիզ հող չեն զիջելու թշնամուն։ Մեկ այլ երիտասարդ կամավոր էլ խոստանում է. «Ողջ–առողջ գալու ենք, հասնենք մեր տուն»։
Տեսանյութը նկարահանված է մարտի դաշտում, որտեղ դեռ գետնին ընկած են ադրբեջանցիների դիակները։
Հիշեցնենք` գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և աշխատակիցներին հորդորում է դուրս չգալ Երևանից
Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ: