00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Արփինե Սարգսյան
Ծանր հանցագործությունների դեպքում իրավապահները պետք է կանխարգելող աշխատանքներ անեն․ Արփինե Սարգսյան
09:13
6 ր
Մարիաննա Փայտյան
Կիրանցում ամեն ինչ է փոխվել․ ճանապարհից մինչև մարդկանց տրամադրությունները․ Մարիաննա Փայտյան
09:20
7 ր
Աշոտ Եսայան
Աշխատելն իրավունք է, ոչ թե պարտականություն․ Աշոտ Եսայանը անապահովության գնահատման նոր համակարգի մասին
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես էլ եմ լինելու ձեզանից մեկը». Արցախի նախագահը նոր տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվել
Արցախի նախագահը մեկնում է առաջնագիծ։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր:

Արցախի նախագահը նոր տեսանյութ է հրապարակել։ Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերը նա հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:

«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»,– Facebook-ում գրել է Հարությունյանը։

Հյուսիսային առաջնագծում - Sputnik Արմենիա
«Մեր պայքարն արդարացի է, զավթողական չի». Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել առաջնագծից 18+

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը ուղերձ է հղել հայրենիքի համար կռվի ելած հատուկջոկատայիններին։

«Մեր հարյուրամյակների, հազարամյակների ամենաճակատագրական ժամանակահատվածն ենք ապրում։ Հայրենիք ունենալու և չունենալու ամենաօրհասական ժամանակահատվածում ենք ապրում,– ասում է Հարությունյանը,– մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր աղգի ու հայրենիքի ապագան։ Այսօր է որոշվում, թե որքանով ենք մնալու ազգ ու երկիր այս մոլորակի վրա»։

Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ րոպեներ առաջ հանդիպել է եզդիների մի խմբի հետ, ովքեր հայերի կողքին պաշտպանում են իրենց հայրենիքը։

«Ես էլ եմ լինելու ձեզամնից մեկը, թող ոչ ոք չկասկածի, հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի»,– ասում է նա։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Արցախի նախագահը ուղերձ էր հղել, որում հայտնել էր, որ մեկնում է առաջնագիծ։ Նա կոչ է արել բոլորին անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

Լրահոս
0