00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն անցել է հարձակման. հայկական ԶՈՒ-ն կասեցնում է հակառակորդի առաջխաղացումը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոց"Танковый биатлон-2020". Индивидуальная гонка
Танковый биатлон-2020. Индивидуальная гонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառումներ են արել։ Նրանց խոսքով՝ հայկական ստորաբաժանումները հերոսաբար դիմադրում են հակառակորդին։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը համալրել է իր ուժերը լրացուցիչ կազմով։

«Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,– Facebook-ում գրել է նա։

Тела погибших азербайджанских солдат - Sputnik Արմենիա
Ավելի քան 3000 զոհ. Վահրամ Պողոսյանը ներկայացրել է հակառակորդի մարդկային կորուստները

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ գիշերն ընթացել են թեժ մարտեր։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացնում է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։

«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,– Facebook-յան գրառման մեջ նշել է Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախի նախագահը մեկնում է առաջնագիծ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3000 զոհ ունի, ավելի քան 2700 վիրավոր։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Լրահոս
0