00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանադան կդադարեցնի ռազմական տեխնիկա վաճառել Թուրքիային, եթե մեղադրանքները հաստատվեն

© AFP 2024 / DALATI AND NOHRAМинистр иностранных дел Канады Франсуа-Филипп Шампань выступает перед журналистами после встречи с президентом Ливана (27 августа 2020). Бейрут
Министр иностранных дел Канады Франсуа-Филипп Шампань выступает перед журналистами после встречи с президентом Ливана (27 августа 2020). Бейрут - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հավաքագրված տվյալների համաձայն՝ Թուրքիան 2017 թվականից Կանադայից օպտիկական սենսորներ է օգտագործում անօդաչու սարքերի հավաքման համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սառեցնել Թուրքիային ռազմական տեխնիկա մատակարարելու թույլտվությունները, եթե պարզվի, որ այն օգտագործվում է մարդու իրավունքները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Canadian Press-ին։

Премьер-министр Никол Пашинян представил план развития Армении до 2050 года (21 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին

«Ես մեր պաշտոնյաներին հանձնարարել եմ հետաքննել այդ պնդումները և պատրաստ եմ չեղարկել ցանկացած թույլտվություն, եթե պարզվի, որ դրանք չարաշահվել են», – հայտարարել է Շամպանը։

Կանադայի արտգործնախարարը և նրա բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի լայնածավալ ռազմական հակամարտության կապակցությամբ և կողմերին կոչ են արել խաղաղ բանակցություններ սկսել ԵԱՀԿ շրջանակներում:

Նշենք, որ Project Ploughshares կանադական հետազոտական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է ռազմական տեխնիկայի մատակարարումները, զեկույց է հրապարակել կանադական օպտիկական սենսորները Թուրքիա մատակարարելու մասին, որտեղ դրանք օգտագործվում են անօդաչու սարքերի հավաքման համար: Կազմակերպությունը տվյալները հավաքել է բաց աղբյուրներից, մամուլի հրապարակումներից, ինչպես նաև հետազոտական հոդվածներից և մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվություններից: Հավաքած տվյալների համաձայն՝ Թուրքիան այդ սենսորները օգտագործում է 2017 թվականից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։ 

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

 

Լրահոս
0