00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил план развития Армении до 2050 года (21 сентября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил план развития Армении до 2050 года (21 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշել է, որ Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ցեղասպանության ենթարկեց հայերին, իսկ ՆԱՏՕ–ի անդամ երկրները պետք է կողմնորոշվեն` որ կողմից են։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում», և այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, Կանադայի նման` իրենք արդեն պետք է որոշեն, թե որ կողմում են:

«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին,– ասել է Փաշինյանը,– Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը` սպանելով խաղաղ բնակչությանը»:

Փաշինյանը նաև արևմտյան երկրներին կոչ է արել վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ Թուրքիային վաճառված ԱԹՍ–ները Ադրբեջանն օգտագործել է Արցախի ու Հայաստանի դեմ։

ВС Азербайджана нанесли удар по микроавтобусу с международными журналистами (2 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
ԼՂ–ում կրակի տակ է հայտնվել ռուս և հայ լրագրողների ավտոբուսը

Փաշինյանի խոսքով, Թուրքիայի դերը արցախյան հակամարտությունում պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ագրեսիվ դիրքորոշման համատեքստում:

Հիշեցնենք`հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները:

Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը, սակայն, մերժել էր հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը:

Թուրքիայի քայլը Եվրոպայի համար բացասական հետևանքներ կունենա. Եվրախորհրդարանի պատգամավոր

Փաշինյանը հարցազրույցում ողջունել է հրադադարի կոչը և դատապարտել Թուրքիայի կողմից դրա մերժումը:

«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»,– ասել է նա:

Փաշինյանը նաև նշել է, որ Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ցեղասպանության ենթարկեց հայերին։

Пресс-конференция официального представителя МИД РА Анны Нагдалян и защитника прав человека Армана Татояна (1 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Թուրքիան տարածաշրջանը կվերածի արյունահեղության դաշտի. Աննա Նաղդալյան

«Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի

Լրահոս
0