00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակչությունը պետք է պատրաստ լինի հնարավոր օդային տագնապի ազդանշանին. ինչ է պետք անել

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ պաշտոնյան մեկնաբանել է` ինչ է օդային տագնապի ազդանշանը։ Եթե 2-3 րոպեանոց ազդանշանն ընդհատվող չէ, դա նշանակում է «ուշադրություն բոլորին»։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ բնակչությանը նախապատրաստում է հնարավոր օդային տագնապի դեպքում անհրաժեշտ գործողություններին։ ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` միաժամանակ հավելելով, որ ներկա պահին նման վտանգ չկա։

Девочка пытается уснуть в убежище в Степанакерте - Sputnik Արմենիա
Նայեք ռումբի պայթյունից արթնացած երեխայի աչքերին. Մուրադյանը դիմել է աշխարհի բժիշկներին

«Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա, վտանգ չկա։ Պաշտպանության նախարարությունը, եթե անհրաժեշտություն լինի, միանգամից կտեղեկացնի մեզ բնակչությանն ազդարարելու համար։ Կարծում եմ` այս պահին ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։

Էդան Սնգրյանը համոզմունք հայտնեց, որ Արցախյան ազատամարտ ու Քառօրյա պատերազմ ապրած հանրությունը տեղյակ է` ինչպես վարվել նման դեպքերում։

Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը հիշեցնում է, որ տագնապի ազդանշանի դեպքում անհրաժեշտ է արագ հագնվել, հագցնել երեխաներին ու դուրս գալ տնից` հնարավոր ամենակարճ ճանապարհով ուղևորվելով դեպի ամենամոտ գտնվող պաշտպանական կառույցը։

Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail–ին

Սնգրյանը հիշեցնում է նաև, որ տնից դուրս գալիս պետք է չմոռանալ անջատել էլեկտրական սարքավորումները, գազը, ջուրը։

«Երևան քաղաքում մենք ունենք մեծ առևտրի կենտրոններ, որոնք ունեն մի քանի հարկանի ավտոկայանատեղիներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել որպես պաշտպանական կառույց»,– ասաց Սնգրյանը։

Արտադրական տարածքներում գտնվելու դեպքում, նրա խոսքով, պետք է նախ անվտանգ ռեժիմի բերել արտադրական սարքավորումները, ապա գնալ պաշտպանական կառույց։

Взгляд - Sputnik Արմենիա
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Անհրաժեշտության դեպքում «Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվելու է հեռախոսային SMS հաղորդագրությունների միջոցով։

Միաժամանակ ազդանշանը հայտարարվելու է նաև զանգվածային լրատվության միջոցներով` հեռուսատատեսությամբ ու ռադիոյով, ինչպես նաև շչակներով`2-3 րոպե տևողությամբ ընդհատվող ձայնային ազդանշաններով։

Եթե 2-3 րոպեանոց ազդանշանն ընդհատվող չէ, դա նշանակում է «ուշադրություն բոլորին» և Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի խոսքով, այդ ուշադրության կոչից հետո տեղեկատվության բոլոր միջոցներով հանրությանը կներկայացվի խիստ կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն։

Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան տուժածներ. Արտակ Բեգլարյան

«Դրանից հետո կտրվի տեղեկություն և այն մասին, թե ինչ է սպառնում, և այն մասին, թե ինչ է պետք անել տվյալ տարածքում կամ տվյալ իրավիճակում գտնվելիս»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնված 4 անօդաչու թռչող սարքերը։

Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում ու հարակից բնակավայրերում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քաղաքացիներին հանգստացրել էր` Facebook-ում գրելով, որ այդ պահին ՀՀ տարածքում գործել են հակաօդային պաշտպանության ուժերը։

Այսօր Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ խոցված բոլոր 4 ԱԹՍ–երը եղել են հետախուզական բնույթի։

Լրահոս
0