00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե բոլորը գնան բանակ, բիզնեսը կպայթի, կամ ինչի մասին են ամաչում խոսել գործարարները

© Sputnik / Janna PoghosyanЗапись добровольцев для отправки на фронт в военкомате (28 сентября 2020). Еревaн
Запись добровольцев для отправки на фронт в военкомате (28 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարարները խուսափում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները, բայց անհանգիստ են տնտեսության վաղվա օրվա համար։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. Արցախում ու Հայաստանի սահմաններին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին լարվածություն է նկատվում նաև հայաստանյան բիզնեսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Նրա դիտարկմամբ` պատերազմի 4 օրերի ընթացքում շուկայում շրջանառության կտրուկ անկում է նկատվում։ Ավելին` նրա խոսքով` որոշ բիզնեսներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամից փորձում էին աստիճանաբար դուրս գալ, դարձյալ ստիպված են փակվել։

«Երևի նույնիսկ COVID-ի օրերին այսքան վատ չի եղել։ Բոլոր ոլորտներին, բացի, թերևս, առօրյա, ամենապարզ ապրանքներից` հաց, հնդկաձավար և այլն, մնացած բոլոր ոլորտներին արդեն հարվածել է»,– ասաց Միրաքյանը։

Հանրային սննդի կետերում ևս, նրա խոսքով, այս օրերին գրեթե այցելուներ չկան։ Առկա դժվարություններին առաջիկայում կարող է ավելանալ մեկ այլ խնդիր` տղամարդ աշխատակիցների պակասը։

Штурмовик Су-25 - Sputnik Արմենիա
Արցախի դեմ օդային հարձակումները ղեկավարում է Թուրքիան. ՊՆ

«Երեկ կահույքի արտադրությամբ զբաղվող մի տղայի հետ էի խոսում։ Պատմում էր, որ իր արտադրամասի առանցքային աշխատակիցները պետք է գնան բանակ։ Ինքն էլ ասում է, որ վաղը, եթե իրեն էլ կանչեն, ինքն էլ պիտի գնա։ Այդ ընկերությունը տարեկան 200 մլն դրամ հարկ է տալիս, բայց այդ մի քանի օրերի ընթացքում ուղղակի կփակվի։ Եթե բոլորը գնան բանակ, այդ բիզնեսը կպայթի»,– ասաց Վահրամ Միրաքյանը։

Մեր զրուցակիցն ընդունում է, որ պատերազմը թելադրում է իր օրենքները, բայց և հիշեցնում, որ անգամ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում գործարանները չէին փակում, գործարանի համար կարևոր մասնագետներին ռազմաճակատ չէին տանում։

«Այդ նույն բիզնեսը գումար ու ապրանք է ուղարկում սահման։ Եթե այդ բիզնեսը փակվի, ո՞վ է գումար ուղարկելու, ո՞վ է հարկերը տալու։ Բանակի աշխատավարձերը, սպառազինությունն այդ նույն բիզնեսի հարկերով են, չէ՞, ձևավորվում»,– ասաց Միրաքյանը։

Ամեն հայ կօգնի` ինչով կարող է. Հայաստանի հավաքականի խաղացողները հիմնադրամ են ստեղծել

Ստեղծված իրավիճակում գործարարն իր ու գործընկերների անունից ՀՀ կառավարությանն ու մասնավորապես ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առաջարկում է այս օրերին սպառումը խթանող քայլեր իրականացնել։ Գործարարները կառավարությանն առաջարկում են նաև իրենց մասնագետ աշխատակիցների համար որոշակի քվոտաներ սահմանել։

Глава МИД России Сергей Лавров выпил кофе с коллегой Зограбом Мнацаканяном в одном из ереванских ресторанов (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

«Պատերազմից հետո կա կյանք։ Մենք պետք է նաև հեռուն նայենք»,– ասում է Միրաքյանը` հավելելով, որ պատերազմից հետո բիզնեսը չի կարող սկսել զրոյից աշխատել։

Այդուհանդերձ, գործարարներն իրենց մտահոգություններն ու առաջարկները կառավարությանը չեն ներկայացրել ու ձեռնպահ են մնում ներկայացնելուց, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց ճիշտ չեն հասկանա։

«Մտածում ենք` սխալ կհասկանան մեզ, եթե ասենք` մեր բիզնեսի կարևոր կադրերին մի տարեք բանակ։ Հնարավոր է` ասեն ` մենք մեր կաշին ենք փրկում, մեր մասին ենք մտածում,– ասաց Միրաքյանը,– Երեկ մեկ այլ գործարար էր զանգել, ասում էր`հիմա, որ ինձ զորահավաքի ծանուցում գա, ես տարեկան 500 մլն տարեկան հարկ վճարող ընկերություն եմ ղեկավարում, 60-70 աշխատող ունեմ, որ ես գնամ, ի՞նչ կլինի իմ ընկերությունը, ի՞նչ կլինի աշխատողների վիճակը։ Բոլորն էլ մտահոգ են։ Բայց բոլորն էլ ամաչում են բարձրաձայնել դրա մասին։ Վախենում են, որ սխալ կընկալվեն»։

«Ներեցեք, որ գումարս քիչ է». միայնակ թոշակառուն բանակի համար գումար է փոխանցել

Նշենք, որ մի շարք այլ գործարարներ ևս սոցիալական կայքերում իրենց գրառումներում նույն մտահոգությունն են հայտնում, բայց առայժմ ձեռնպահ են մնում դրանք ավելի լայն լսարանին հայտնելուց։

Женщина с телефоном у логотипа Всеармянского фонда Айастан - Sputnik Արմենիա
Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

«Facebook-ում գովազդ ենք դնում մեր ապրանքը վաճառելու համար, մարդիկ մեկնաբանություններում ահավոր վիրավորանքներ են գրում, ասում են` երկիրը պարտերազմի մեջ է, դուք այստեղ ձեր ապրանքն եք ծախում»,– մեզ հետ զրույցում ասաց առցանց առևտրով զբաղվող մի անհատ ձեռներեց` իր կողմից հավելելով, որ պատերազմի ժամանակ ոչ թե աշխատելը, այլ չաշխատելն է դավաճանություն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը պատերազմի ժամանակ դժգոհությունների ի հայտ գալը բնական է համարում։ Բայց և կարծում է, որ այս պահին, երբ սահմաններում պարբերաբար զոհեր են գրանցվում, տնտեսական խնդիրներ քննարկելու ժամանակը չէ։ Փոխարենը Պիպոյանը խորհուրդ է տալիս կոնկրետ առաջարկներով օգնել կառավարությանը` տնտեսական աջակցության ծրագրեր մշակելու, կամ սպասել պատերազմի ավարտին և այդժամ դիմել կառավարությանը` կրած վնասները փոխհատուցելու խնդրանքով։

«Պետք է բիզնեսի պաշտպանությանն ուղղված կառույցները հստակ հաշվառում իրականացնեն։ Դա թիկունքային աշխատանքի կարևոր մասն է` հաշվառում ենք, պահում ենք և ամեն ինչի բարեհաջող ավարտից հետո մշակում հայեցակարգ, տարանջատում ուղղությունները, որոշում առաջնահերթություններն ու աջակցության մեխանիզմներով գնում ենք հաղթանակ տանելու»,– ասաց նա։

Իսկ այս փուլում, երբ սահմանին մարդիկ են զոհվում, Պիպոյանն առաջարկում է համախմբվել բանակի կողքին` լինի առաջնագծում, թե թիկունքում։

Ցավազրկողների մեծ խմբաքանակ է ուղարկվել Արցախ. ինչ վիճակ է ստեղծվել երևանյան դեղատներում

Լրահոս
0