00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում

© Sputnik / Karen AvetisyanРодственники раненных военнослужащих и неравнодушные граждане у военного госпиталя (1 октября 2020). Еревaн
Родственники раненных военнослужащих и неравнодушные граждане у военного госпиталя (1 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում գտնվող կենտրոնական զինվորական հոսպիտալի շուրջբոլորը մարդաշատ է։ Զինվորների հարազատներն են, նրանց ինչ–որ բանով օգտակար լինել ցանկացողները։ Հոսպիտալի բակում հավաքվածները մեկ բանի են սպասում` լուր իրենց զինվորի մասին, որը գուցե հոսպիտալում էլ չէ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կենտրոնական զինվորական հոսպիտալի մոտ խումբ-խումբ մարդիկ են հավաքված` զինծառայողների ծնողներն են, հարազատները, ընկերները, ուղղակի քաղաքացիներ։ Մի տեղ իրարանցում է, բարձր ձայներ են լսվում, ու չի հասկացվում` ուրախությունի՞ց, թե՞ վատ լուրից անակնկալի եկած մարդու ճիչ է։

Уничтоженный Армией Обороны Карабаха азербайджанский БПЛА - Sputnik Արմենիա
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Արագ մոտենում եմ։ Ամուսիններ են։ Իրար ամուր գրկած` լալիս են։ Չնայած նրանց շուրջը հավաքված մարդկանց բազմությանը, քար լռություն է տիրում։ 1-2 րոպե անց տղամարդը խելքի է գալիս ու կողքերը նայում։ Հավաքվածների սպասողական և անհանգիստ հայացքը տեսնելով` լայն ժպտում է, ներողամտություն հայցող տոնով ու շունչը տեղը բերելով` արագ-արագ ասում.

«Կներեք, 4 օր է` տղայիցս լուր չունեի, նոր զանգեց, ձայնը լսեցի»...

Հոսպիտալի մոտ սպասումը լճացել է, և դրսում ոչ միայն հենց այդտեղ վիրավոր ունեցողներն են, այլ բոլոր նրանք, ովքեր ուղղակի սպասում են։

Սպասում են լուրի, սպասում են` գուցե իրենց զինվորին Արցախից Երևան բերեն, սպասում են, մեկ էլ  տեսար`կանգնածների մեջ ծանոթ մեկը լինի և իրենց տղայի մասին հուսադրող մի բան ասի։

© Sputnik / Karen AvetisyanՎիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում - Sputnik Արմենիա
Վիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ

4-ամյա Դավիթը մոր ձեռքն է քաշում ու նվնվում` «կոլա» է ուզում։ Դավիթի եղբայրն Արցախում վիրավորվել է, այսօր Երևան են տեղափոխելու։ Դավիթը եկել է եղբորը տեսնելու և 4-5 ժամ խելոք նստել, դիմացել է, բայց հիմա «կոլա» է ուզում։

Հոսպիտալի մոտ «սեղանիկներ» են հայտնվել. կամավորներն են սնունդ, ջրեղեն բերել սպասողների համար։ Մոտենում ենք դրանցից մեկին ու հյութ վերցնում երեխայի համար։ Դավիթն ասում է.

«Գիտե՞ս` ապերս էլ է կոլա շատ սիրում։ Մամայից թաքուն ինձ առնում էր ու քնացնելիս տալիս, որ խմեմ։ Ապերս հիմա վերք ունի։ Ես որ ընկնում էի ու ինչ–որ տեղ վնասում, ապերս ինձ պաչիկ էր անում ու էլ չէր ցավում։ Հիմա եկել եմ ես իրեն տեսնեմ, պաչիկ անեմ, որ էլ չցավի»։

Անծանոթ մի տղամարդ Դավիթին գրկում է ու նրա մորը համոզում, որ 10-15 րոպեով գնան իրենց տուն, հաց ուտեն և նորից վերադառնան։ Ասում է` տունը հոսպիտալին շատ մոտ է, կինն էլ տոլմա է պատրաստել։ Երեխայի մայրը չի համաձայնում` իսկ եթե իր բացակայության ժամանակ տղային բերե՞ն։ Տեղում հավաքվածներից մի կին ժպտալով ասում է.

«Գնա, չես փոշմանի, էնքան համեղ տոլմա է պատրաստել Արմանի կինը։ Ես էլ 1 ժամ առաջ եմ գնացել–կերել։ Տղայիդ նկարը ցույց տուր, որ բերեն, քեզ արագ կզանգեմ, կկանչեմ»։

Մայրը, սակայն, չի համաձայնում. կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` զինվորին տեսակցելն արգելվում է, և գուցե բախտը բերի, մինչև հոսպիտալի շենք մտցնելը մեքենայի միջից մի պահ տեսնի տղային։

© Sputnik / Karen AvetisyanՎիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում - Sputnik Արմենիա
Վիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ

Մեկ ուրիշ կին մոտենում է մեզ. հոսպիտալում պառկած 19-ամյա զինծառայողի` Գարիկի մորաքույրն է` տիկին Հռիփսիմեն։ Տիկին Հռիփսիմեն լավ է հասկանում վաղ առավոտից այնտեղ կանգնած ու տարածքը ոչ մի գնով լքել չցանկացող փոքրիկ Դավիթի մորը` իրենք էլ իրենց զինվորին հեռվից են տեսել, մեկ անգամ։

«Դիրքերն ամուր պահում ենք, հաղթելու ենք». զինվորները ծնողներին հորդորում են հանգիստ լինել

«Գարիկիս որ ողջ–առողջ տեսա, շունչս կտրվում էր։ Ախր, լրիվ հրաշքով է փրկվել, իրենց մեքենան են գնդակոծել։ Գարիկս վարորդ է։ Դիրքեր զինվորներ է տանելիս եղել, երբ հարվածել են մեքենային։ Փառք Աստծո, մեքենայում եղած տղաներից ոչ մեկին շատ լուրջ բան չի եղել, արկը մեքենայի կողքը քերելով, գետնին է ընկել ու պայթել։ Մեր տղայի մի ոտքն է լուրջ վնասվել, մանր բեկորներ կան ոտքի մեջ»,–պատմում է տիկին Հռիփսիմեն։

Գարիկն Էջմիածնից է, 9 ամսվա ծառայող։ Տղայի մորաքույրն ասում է, որ ամեն անգամ զանգելիս տղան է իրենց «դուխ տալիս», վստահեցնում` ամեն ինչ լավ է լինելու։ Տիկին Հռիփսիմեն, սակայն, մտահոգ է. արկի բեկորներից մեկը զինվորի ոտքի նյարդին շատ մոտ է, և դեռ վիրահատության ենթակա չէ։ Բայց բժիշկներն ասել են` լավ է լինելու։

«Պետք լինի` իմ մսից թող կտրեն, մեր տղայի ոտքի խորը վերքերի վրա դնեն։ Բժիշկներին էլ եմ ասել, բայց ծիծաղել են, պատասխանել` կարիք չկա»,–ասում է տիկին Հռիփսիմեն։

Այդ պահին զինվորական հագուստով մի տղամարդ է հոսպիտալի ընդունարանից դուրս գալիս ու հետաքրքրվում, թե ովքեր են այսինչյան այսինիչի հարազատները։ Մի քանի հոգի շտապելով տղամարդուն են մոտենում։ Կարճ զրույցից հետո գոհ դեմքով հեռանում են զինվորական համազգեստով տղամարդուց ու բարձրաձայն ասում.

«Տարոսը ձեզ, ժողովուրդ։ Մեր զինվորին վիրահատել են, հաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում»։

Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ

Լավ լուրն իմանալուց հետո մի քանի կանայք շրջապատում են զինվորի հարազատներին ու համոզում, որ իրենց տուն գնան։ Հաց կուտեն ու նորից հետ կգան։ Մի ուրիշ տղամարդ էլ է մոտենում` Հարություն Կարապետյանը, և ասում, որ կարող է իր մեքենայով տանել նրանց` առավոտից անգործ կանգնած է։

© Sputnik / Karen AvetisyanԿենտրոնական հոսպիտալի մոտ «սեղանիկներ» են հայտնվել զինվորներից լուրի սպասող հարազատների համար
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում - Sputnik Արմենիա
Կենտրոնական հոսպիտալի մոտ «սեղանիկներ» են հայտնվել զինվորներից լուրի սպասող հարազատների համար

Կարապետյանն արդեն մի քանի օր է` մեքենայով հոսպիտալի մոտ կանգնած է և փորձում է ինչ–որ բանով օգտակար լինել զինվորների հարազատներին։ Դիրքեր մեկնել չի կարող։ Առողջական խնդիրներ ունի։ 

Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Հոսպիտալի դիմացի մայթին նույնպես մարդիկ են հավաքված, նստարաններ են բերել նրանց համար, որ ոտքի վրա չմնան։ Այնտեղ էլ իմ գործընկերներից Կարենն է, որը որոշ ժամանակ անց մոտենում է ինձ և ոգևորված պատմում, թե մի ծնողի հետ է խոսել, որի 23-ամյա տղան` Սարգիսը, այս պահին հոսպիտալում է։ Զինվորի մայրը` տիկին Մարոն, պատմել է, որ հյուսիսային ուղղությամբ է իր տղան մասնակցել մարտերին ու վիրավորվել։ Վիճակը միջին ծանրության է։

«Տղայիս հետ հեռախոսով եմ խոսել։ Ինձ հումորով ասել է` մամ, ես քեզ խոստացել էի, չէ՞, որ շուտ կգամ։ Բայց իմացի` մի քանի օրից էլի գնալու եմ, որովհետև նույն բանն էլ էնտեղ եմ խոստացել տղերքին»,–տիկին Մարոյի խոսքերը փոխանցում է գործընկերս։

«Հզոր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել». Փաշինյանը կամավորներին ճանապարհելն է տեսել

Ու մինչ ես ու գործընկերս տպավորություններով ենք կիսվում, Մարինե անունով մի կին է մոտենում մեզ և հարցնում` ճի՞շտ է լսել, որ լրագրողներ ենք։ Պայմանագրային զինծառայող Ա. Դ.-ի բարեկամն է կինը։ Զինծառայողն առաջնագծում է գտնվում, կապի դասակի հրամանատար է։ Տղայից, սակայն, պատերազմը սկսվելուց հետո որևէ լուր չունեն, անհանգիստ են։

© Sputnik / Karen AvetisyanՎիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում - Sputnik Արմենիա
Վիրավոր զինծառայողների հարազատները` կենտրոնական հոսպիտալի մոտ

«Հույսով սպասում ենք։ Ամեն անգամ մահացած զինվորների ցուցակները որ տալիս են, շունչներս պահած կարդում ենք։ Մի քանի անգամ ենք կարդում, որովհետև աչքերս շաղվում են վատ լուրի մտքից»,–ասում է տիկին Մարինեն ու թաշկինակն աչքերին տանում։

Տիկնոջը երկար արտասվել չեն թողնում. տեղում հավաքվածները շրջապատում են նրան, հույս տալիս, վստահեցնում` լավ է լինելու։

Մի տղամարդ էլ կողքից հուշում է` բա չե՞ք հիշում, էն ֆեյսբուքներում բոլորը վանդակներ են դնում ու գրում` ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ։ Եթե բոլորը նույնն են ասում, ուրեմն մի բան գիտեն...

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Լրահոս
0