00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողների դիակները վտանգի տակ են. Արցախի ՄԻՊ

© Photo : Screenshot / Facebook / Արցախ / Տեղեկատվական շտաբОмбудсмен Карабаха Артак Бегларян во время брифинга Единого информационного центра (27 сентября 2020). Степанакерт
Омбудсмен Карабаха Артак Бегларян во время брифинга Единого информационного центра (27 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական իշխանությունները Ապրիլյան պատերազմից հետո խրախուսեցին այն ադրբեջանցիներին, որոնք խոշտանգել էին հայ զինծառայողներին և նրանց մարմինները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային իրավապաշտպան հանրությանը կոչ է անում թույլ չտալ, որ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո հայտնված հայ զոհված զինծառայողների մարմինները նոր հանցագործության օբյեկտ դառնան։

Военные каски - Sputnik Արմենիա
23 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել

Նրա խոսքով` բաց և փակ աղբյուրները վկայում են, որ ադրբեջանական կողմում հայ զինծառայողների դիակներ կան։ Բեգլարյանը հիշեցնում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ զոհված և ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողների դիակները խոշտանգվել էին, գլխատվել, դիակապտության դեպքեր էին եղել։ Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները, այդ թվում նախագահ Ալիևը, խրախուսել էին նման հանցագործություններ կատարած անձանց։

«Մեր զինծառայողների մարմինները լուրջ վտանգի տակ են, հավանականությունը բարձր է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ վայրագությունների ենթարկվել»,– նշեց Բեգլարյանը` հավելելով, որ միջազգային իրավապաշտպան հանրությունը շատ մեծ անելիք ունի այս առումով։

Դիակները պատրաստ ենք հանձնել. Արցախի ԱԺ–ն դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ դժգոհ է միջազգային իրավապաշտպան հանրության արձագանքից։ Այս պահին նա ոչ մի արդարացում չի տեսնում, թե նրանք ինչու են նրանք լռում կամ ինչու չեն գալիս Արցախ փաստահավաք գործունեություն իրականացնելու։

Истребитель F-16, входящий в пилотажную группу ВВС Турции, пролетает над аэропортом Стамбула - Sputnik Արմենիա
Թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

«Եթե նրանք կարծում են, որ տեղեկությունների, վստահելի աղբյուրների պակաս ունեն, ապա ես անձամբ նրանց հրավիրում եմ Արցախ միասին կամ առանձին փաստահավաք գործունեություն իրականացնելու, թող արձանագրեն, նոր գնահատականներ տան»,– նշեց Բեգլարյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

Լրահոս
0