00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իրանին մտահոգում է նախիջևանյան հատվածում ահաբեկիչների ներկայության հանգամանքը. իրանագետ

© Sputnik / Andranik GhazaryanВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի շփման գծում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումներին։
Ոսկանյան. «Կովկասյան տարածաշրջանի կարևոր հարցերում Իրանի և Ռուսաստանի շահերը համընկնում են»

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` իրանցիների շահերից չի բխում, որ ադրբեջանական կողմը գրանցի հաջողություններ` հաշվի առնելով մի քանի գործոններ։ Նախ`Իրանին անհանգստացնում է ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում, որոնք Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքի այլ վայրերում փաստացիորեն կռվել են իրանցիների դեմ և այժմ Թուրքիայի աջակցությամբ տեղակայվել են Իրանի անմիջական սահմանի հարևանությամբ, հետևաբար հարևան երկիրը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի ահաբեկիչների խնդիրը կարգավորվի։

Тарон Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում

«Իրանին անհանգստացնող երկրորդ հանգամանքը Թուրքիայի գերակտիվությունն է Հարավային Կովկասում և ուղղակի ներգրավվածությունը հայ–ադրբեջանական հակամարտությունում։ Իրանը շահագրգռված չէ, որ Թուրքիան ամրապնդվի իր սահմանի այն հատվածներում, որոնք ըստ էության հայ–իրանական բարեկամության գոտիներ են։ Իրանին մտահոգում է նաև նախիջևանյան հատվածում ահաբեկիչների ներկայության հանգամանքը, որոնք ցանկանում են կտրել հայ–իրանական սահմանը, ինչն Իրանում որոշում կայացնողներին դրդում է աջակցել հայկական կողմին` ելնելով բնականաբար նաև սեփական շահերից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Ոսկանյանը մատնանշում է երրորդ հանգամանքը, ըստ որի` Ադրբեջանը սպառնալիք է Իրանի համար նաև իր հյուսիսային տարածաշրջանում բնակվող թուրքալեզու բնակչության շրջանում խռովություններ հրահրելու առումով։ Իրանից դուրս գործող պանթուրքական ուժերը ձգտում են ամեն կերպ ազդեցություն ունենալ, իրենց մեկնաբանությամբ, Հարավային Ադրբեջանի բնակիչների վրա` նրանց տարածքներում կազմակերպելով բողոքի ցույցեր, որոնց մասնակիցներին աջակցում են ադրբեջանական էմիսարները Թուրքիայի անմիջական օժանդակությամբ։

Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ

Ըստ Ոսկանյանի` Իրանի կառավարությունը բարեբախտաբար վերահսկում է իրավիճակը` թույլ չտալով որևէ պառակտիչ կամ քայքայիչ գործունեություն։

«Հայկական կողմի հաղթանակի դեպքում, ինչն անխուսափելի է, Ադրբեջանում կարող են լինել քաղաքական վերնախավի փոփոխություններ, հետևաբար Իրանն իր հերթին ձգտելու է Ադրբեջանում գործող իրանամետ ուժերի աջակցությամբ ազդել ներիշխանական պայքարի վրա, որպեսզի Ադրբեջանի հաջորդ ղեկավարը չլինի ակնհայտ պրոթուրքական տրամադրություններով անձ»,– նշեց իրանագետը։

Министр иностранных дел Исламской Республики Иран Мухаммад Джавад Зариф во время встречи с главами МИД России и Турции (20 декабря 2016). Москвa - Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Ոսկանյանի գնահատմամբ` կովկասյան տարածաշրջանի կարևոր հարցերում Իրանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, որևէ հակասություն չկա, որովհետև ռուսական կողմը նույնպես շահագրգիռ է, որ ահաբեկիչները հեռանան կամ տեղում ոչնչացվեն, և Թուրքիան չամրապնդվի մի տարածաշրջանում, որն ըստ էության Ռուսաստանի կենսական շահերի գոտին է։

Իրանագետի փոխանցմամբ` Իրանի արտգործնախարարության խոսնակը հանդես է եկել ՌԴ նույն գերատեսչության հետ համահունչ հայտարարությամբ, ինչը ցուցիչ է, որ երկու խոշոր խաղացողները դժգոհ են ադրբեջանաթուրքական գործողություններից, որոնց հետևանքով ծայրահեղականները Սիրիայից ու Լիբիայից տեղափոխվել են Հարավային Կովկաս, հետևաբար նրանց դեմ պայքարում չի բացառվում ռուս–իրանական համագործակցությունը։

Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան ոտնահարում է նաև Իրանի անվտանգային շահերը. Ոսկանյան

Լրահոս
0