Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի ուղղաթիռ են խոցել։ ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է ուղղաթիռի կործանման տեսանյութը։
Կադրերում երևում է ուղղաթիռի դիպուկ խոցման պահը։
Նշենք, որ հակառակորդի զինտեխնիկայի կորուստների մասին տեղեկություններն անընդհատ փոխվում են։
Վերջին տվյալներով` Արցախի պաշտպանության բանակը հակառակորդի 6 ուղղաթիռ է կործանել։
Ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան