ԵՊԲՀ ռեկտոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բժիշկները շտապօգնության մեքենաներով ճանապարհ ընկնում դեպի Արցախ։
«Տղերք, պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է... Կասկած չկա` հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական...»,– տեսանյութին կից գրել է Մուրադյանը։
Ճակատ մեկնող ավտոմեքենաների հետևից հավաքվածները դույլերով ջուր են լցնում` հաջողությամբ ծառայությունն իրականացնելու և անփորձանք վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել