ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Ողջ գիշեր ընթացել են մարտեր` Արցախի ողջ սահմանի երկայնքով, հատկապես` հյուսիսային ու հարավային։ Հայկական կողմին հաջողվել է ունենալ որոշակի դիրքային բարելավումներ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև հայտնեց, որ հայկակական կողմն այս պահի դրությամբ ունի 200 վիրավոր։
«Վիրավորները տեղափոխվել են Երևան։ Բոլորը պատշաճ բուժօգնություն են ստանում հիվանդանոցներում, այդ թվում` քաղաքացիական։ Մեր ամբողջ առողջապահական համակարգը ոտքի է հանված ու հստակ խնդիր է կատարում» ,– ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդը կիրառում է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՀՀ ՊՆ
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։