00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ գյուղում տեղահանում չկա, Սոթք–Քարվաճառը կարող են հատել միայն ռազմական միավորները

© Sputnik / Petros LagesyanДорога в Варденис
Дорога в Варденис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեռնափոխադրումների և մարդատար մեքենաների շարժի համար Սոթք–Քարվաճառը ճանապարհը փակ է։ Աշխատանքներ են իրականացվում ճանապարհի վերականգնման համար։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանները հսկում են Սոթք-Քարվաճառ ճանապարհի մուտքը, որով կարողանում են անցնել բացառապես ռազմական միավորներ, ինչպես նաև գյուղատնտեսական հողափոր տեխնիկա։

Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում - Sputnik Արմենիա
Վարդենիսի տարածքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. տեսանյութ

Հայտնել էինք, որ Երևանն Արցախին կապող Սոթք-Քարվաճառ ճանապարհն այս պահին փակ է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով։

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ շրջակա գյուղերից արդեն իսկ տեխնիկա է հավաքագրվում, որպեսզի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը վերականգնվի։ Այս պահին ճանապարհը փակ է բեռնափոխադրումների և մարդատար մեքենաների շարժի համար։

Բնակիչների խոսքով՝ Մարտակերտ գյուղի որոշ տարեց բնակիչներ, կանայք և երեխաներ տեղափոխվել են այլ տարածք `անվտանգության նկատառումներից ելնելով։

Արցախ տանող Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Ազատ գյուղում տեղահանում չկա. դպրոցի տնօրեն Վարդան Ներսեսյանի խոսքերով՝ պարբերաբար լսվում են պայթյունի ձայներ, նկատվում ԱԹՍ-ներ։ Այժմ կրթությունը ընթանում է հեռավար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին պատգամը ուղղուած հայ ժողովուրդին եւ հայոց բանակին 27.09.2020 - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը. Արամ Ա

Անցակետերի մոտ հավաքվում են քաղաքացիական համազգեստով կամավորներ, որոնք դեպի սահման գնալու խնդրանքին մերժում ստանալուն պես փորձում են այլ կերպ լինել օգտակար, օրինակ՝ օգնելով զինվորականների արկերը տեղադրել բեռնաթափք։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ վերահիշյալ ճանապարհն իրենց վերահսկողության ներքո է, սակայն հայկական կողմը պաշտոնապես հերքեց այդ լուրերը։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից

Լրահոս
0