00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով. Հովհաննիսյան

Բաժանորդագրվել
Պաշտոնապես հայտարարվել է, որ հայկական կողմում Ադրբեջանը մի քանի տասնյակ դիակներ է թողել։

ԵՐԵՎԱն, 28 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական կողմը հայկական կողմին չի դիմել իր զինվորականների դիերը տարհանելու խնդրանքով։ Այս մասին այսօր ճեպազրույցում, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. տեսանյութը` շուտով

«Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,– ասաց նա` հիշեցնեով, որ հայկակական կողմը երեկ տեսանյութ է հրապարակել, որ երևում են ադրբեջանցիների` մարտի դաշտում թողնված բազում դիակները։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի ռազմագերիների մասին տեղեկություններին, Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին նման տեղեկություն չկա։

«Բայց քանի որ մեր կողմում կան բազմաթիվ դիակներ, որևէ բան հերքել ես չեմ կարող»,–ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հայկական կողմի գրաված դիրքերի մասին հարցին, որոնց մասին երեկ երեկոյան մամուլի ասուլիսում հայտնել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանը վերահաստատեց այդ տեղեկությունը, բայց այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ այդ տեղեկություններն ավելի ուշ կհրապարակվեն Արցախից նախատեսվող ճեպազրույցների ընթացքում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

ԱՀ ՊԲ–ն նաև տեսանյութ է ներկայացվել, որտեղ երևում են հակառակորդի մարդկային կորուստները։

«ՏՕՍ» հրանետանու կիրառումից հայկական կողմը կորուստ չունի. տեսանյութ

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Լրահոս
0