ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Դոդոնը նման հայտարարություն է արել այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
«Մեզ մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում Արցախում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Երկուսն էլ Մոլդովայի բարեկամ երկրներն են, մենք լավ հարաբերություններ ունենք նրանց հետ, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակում։ Կոչ ենք անում դադարեցնել կրակը, խաղաղություն և հանգստություն ապահովել»,– ասել է նա։
Մոլդովայի նախագահը դիմել է նաև երկրում բնակվող հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին։
«Մենք պետություն ենք, որտեղ բազմաթիվ ազգեր ապրում են խաղաղության մեջ, այդ պատճառով կոչ եմ անում բոլորին հանգստություն պահպանել։ Հասկանում ենք, որ բարդ իրավիճակ է, հույզերը շատ են, բայց ես դիմում եմ ձեզ` սիրելի քաղաքացիներ` ադրբեջանցիներ և հայեր, այդ հակամարտությունը Մոլդովայի տարածք մի տեղափոխեք, մեզ մոտ պետք է ամեն ինչ հանդարտ լինի` առանց բողոքի ցույցերի և ապակայունացման»,– ընդգծել է Դոդոնը։
Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան
Վերջին տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն ունի 200 վիրավոր։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Հորդորում ենք անհապաղ դադարեցնել կրակը». ԱՄՆ-ն դիմել է ՀՀ–ին ու Ադրբեջանին