ԵՐԵՎԱN, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջացել է լրացուցիչ աշխատուժի պահանջ։
«Պետությունը ձեր կարիքն զգում է: Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին»,–նշված է հայտարարության մեջ։
Թափուր աշխատատեղերը համալրելու համար կարող են դիմել նաև զորակոչային տարիքը լրացած անձինք. բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն կարող են զանգահարել 097 202 494, 047 97 17 39 հեռախոսահամարներով։
Վերջին տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Ադրբեջանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նախիջևանի հետ
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմն ունի 200 վիրավոր։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։