00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք. Արյունաբանականի հերթը Երևանում

Բաժանորդագրվել
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Արյունաբանական կենտրոնի շենքի մոտ, որպեսզի արյուն հանձնեն։ ԱՆ կոչին հետևելով` նրանք ցանկանում են օգնել առաջնագծի մարտիկներին։ Կենտրոնի ներսը մարդաշատ է, բայց նկարահանումներ անել չեն թույլատրում։ Ամեն րոպե տասնյակ մարդիկ են գալիս։

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մոտ հերթը մի քանի հարյուր մետր է։ Երկրի քաղաքացիներն անմիջապես արձագանքել են ՀՀ առողջապահության նախարարության կոչին և ներկայացել հանձնելու։

Женщина с телефоном у логотипа Всеармянского фонда Айастан - Sputnik Արմենիա
Բոլորս հանուն Արցախի. սկսվել է համահայկական դրամահավաք

Կենտրոնի աշխատակիցը պարբերաբար դուրս է գալիս և հայտարարում, թե դոնորներն ինչ բժշկական ցուցանիշներով կարող են արյուն հանձնել։ Նրանք, ովքեր համապատասխանում են չափանիշներին, շարունակում են սպասել, իսկ մյուսները հեռանում են, բայց դրանից հերթը պակասում, քանի որ անընդհատ նոր մարդիկ են գալիս։

Հերթում է նաև Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որը չի համապատասխանում զորահավաքային տարիքին, ուստի որոշել է իր պարտքը տալ արյամբ։

«Մեր հնարավորությունների շրջանակում պետք է օգնենք։ Իմ տարիքում ես կարող եմ անել այնքանը։ Այլ բացատրություն չկա։ Չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Պատերազմի ժամանակ մենք բոլորս զինվորներ ենք»,- ասաց Բաբայանը։

Սպասողների թվում է նաև բժիշկ Լիլիթ Աթոյանը։ Նա արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման մասին տեղեկացել է լուրերից և որոշել է նախ արյուն տալ, իսկ հետո օգնել՝ մասնագիտական օգնություն ցուցաբերելով:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը զանգել է Պուտինին

Այլ քաղաքացիների հետ խոսել չի հաջողվում։ Հերթը լուռ առաջ է շարժվում, միայն երբեմն կանգնած մարդկանցից ոմանք ասում են, որ իրենք չորրորդ խմբի բացասական արյուն ունեն և ներս են մտնում առանց հերթի:

«Դա հազվագյուտ արյուն է», - հերթում շշնջում են կանայք։

Կենտրոնի ներսում նույնպես թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, քանի որ մարդիկ շատ են, բժիշկների համար աշխատելը դժվար է։ Ասում են` թվեր ներկայացնել դեռ չեն կարող, բայց շատերն են եկել արյուն հանձնելու։

Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք. Սարգսյան

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։

Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ես պատրաստ եմ զոհվելու, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Փաշինյան

Լրահոս
0