ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել` ասելով, որ համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է:
«Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի: Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ»,–իր ուղերձում ասել է նախագահը։
Նրա խոսքով` Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական գործողության:
Սարգսյանը կոչ է անում, որ գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։ Նա նշել է` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում յուրաքանչյուրիս կարողությունն ու ներուժը պետք է օգտագործվեն հայրենիքի համար:
Ըստ Սարգսյանի` Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետությունների, միջազգային կառույցների, անհատների կողմից համարժեք և գործնական արձագանք կտա Ադրբեջանի պատերազմական գործողություններին:
Հաքերային հարձակման են ենթարկվել հայկական մի շարք ԶԼՄ–ների կայքեր
Նախագահն ասել է, որ հուսով ենք` որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք ու հաղթենք. ԵԿՄ-ն պատրաստ է մեկնել Արցախ
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։