Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ վնասներ են եղել Արցախում հակառակորդի կրակոցների հետևանքով։
«Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը և կրակել են մեծ տրամաչափի զենքերով»,–նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեծ տրամաչափի զենքերով հրետակոծության հետևանքով տների ներսում ավերածություններ են եղել։
Լսվում է, թե ինչպես մի աղջիկ պատմում, որ հիշում է միայն, որ հարվածներից հետո գրկել է երեխային ու դուրս վազել։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով:
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։