ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով առողջապահության նախարարությանը։ Վարակվածների ընդհանուրը թիվը հասել է 421–ի։
«Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի բնակիչներ են, 3-ը` Շուշիի, 1-ը` Դաշուշենի, 2-ը` Քարվաճառի, 1-ը` Բրաջուրի, 1-ն էլ ՀՀ քաղաքացի է:Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված»,– նշված է հաղորդագրության մեջ:
Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է 338 մարդ, այս պահին բուժվողների թիվը 81 է, 104–ը մեկուսացված են: Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:
Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում
Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն: