00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դատավորը գտնում է, որ կաշկանդվածություն չկա, սակայն այդպես չէ». Ծառուկյանի փաստաբան

© Sputnik / Andranik GhazaryanАдвокат Ерем Саркисян у зала суда, где проходило слушание по делу Гагика Царукяна (25 сентября 2020). Еревaн
Адвокат Ерем Саркисян у зала суда, где проходило слушание по делу Гагика Царукяна (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման երկարատև քննարկումներից հետո դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնել։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատական նիստն ավարտվեց, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տրամադրությունս շատ բարձր է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման երկարատև քննարկումներից հետո դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնել, սակայն դատարանը որոշում է կայացրել վճիռը հրապարկել այսօր երեկոյան՝ 23:00-ին։

Պաշտպանն անդրադարձավ նաև դատարանի՝ որոշումը կայացնելու հրատապությանը՝ հիշեցնելով, որ իրենց վճռաբեկ բողոքը մերժվել է 3 օրում, ինչն այլ քրեական գործերով երբեք տեղի չի ունենում։

«Դատավորը գտնում է, որ որևէ կաշկանդվածություն չկա իր հարցում, սակայն ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ դատավորն անզոր է»,- ասաց Սարգսյանն, անդրադառնալով իրենց ներկայացրած ինքնաբացարկի մերժմանը։

Փաստաբանը ինքնաբացարկ էր հայտնել Մնացական Մարտիրոսյանին։

«Եթե կալանավորման որոշում լինի, ապա դա քաղաքական հետապնդում կլինի»,- հայտարարեց Սարգսյանը։

Նա նշեց, որ եթե նիստը դռնփակ չանցկացվեր, ապա լրագրողներն էլ հնարավորություն կունենային պատկերացում կազմելու այն ամենի մասին, ինչ դատարանում կատարվեց։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Հունիսի 30-ին պարզվեց, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակվել։ Վերջին դատական նիստերին նա չէր գալիս։

Եթե իմանամ` ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա, թող ձերբակալեն. Ծառուկյան

Լրահոս
0