00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

© Sputnik / Aram NersesyanМонастырь Нораванк
Монастырь Нораванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով և տեսարժան վայրերով հատկապես գրավիչ է Հայաստանի հարավային հատվածը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ վայր, որոնք կարող են հետաքրքրել նույնիսկ ամենաքմահաճ և աշխարհ տեսած զբոսաշրջիկին:

Արենի

Ճանապարհորդությունը սկսենք Արենի գյուղից, որտեղ գտնվում է համանուն գինու գործարանը: 1994 թվականից գոյություն ունեցող գինեգործարանի պատմությունը տերերը որոշել են հատուկ թանգարանում ցուցադրել:

© Sputnik / Janna PoghosyanԱրենի
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
Արենի

Մուտքի մոտ հյուրերը հնարավորություն են ստանում համտեսել ազնվական ըմպելիքի անհավանական տեսակներ, որոնց շարքում են ծիրանի, մոշի, բալի, սերկևիլի, ավանդական՝ խաղողի և նռան գինիներ: Այստեղ կարելի է գինի գնել հենց արտադրողից:

© Sputnik / Janna PoghosyanԱրենի քարանձավ
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
Արենի քարանձավ

Ի դեպ, այստեղ է գտնվում նաև հայտնի Արենի 1 քարանձավը, որտեղ հնէաբանները հայտնաբերել են աշխարհի ամենահին կաշվե ոտնամանը: Այն մոտ 6000 տարեկան է: Հիմա ամենահին կոշիկը Հայաստանի պատմության թանգարանում է, իսկ քարանձավը դարձել է զբոսաշրջային էքսկուրսիաների վայր:

Նորավանք

Իր յուրահատուկ ճարտարապետությամբ հայտնի Նորավանք համալիրը թվագրվում է XIII—XIV դարերով: Սուրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 1339-ին, համարվում է հայ տաղանդավոր ճարտարապետ և մանրանկարիչ Մոմիկի վերջին գլուխգործոցը: Եկեղեցու մոտ նրա փոքր և համեստ դամբարանն է: Օրբելյան իշխանների կառավարման շրջանում եկեղեցին դարձել է խոշոր կրոնական կենտրոն, իսկ ХIV դարում` Սյունիքի եպիսկոպոսների նստավայրն է եղել:

© Sputnik / Aram NersesyanՆորավանք
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
Նորավանք

Հրաշակերտ վանական համալիրը հիանալի համադրվում է գեղատեսիլ լանդշաֆտի հետ: Վանական համալիրը ժայռի վրա է կառուցված: Նորավանքը գերում է էներգիայով և շրջակա բնության գեղեցկությամբ:

Տաթև

Տաթևը Հայաստանի հին ու ամենից հայտնի վանական համալիրներից մեկն է, որ իրավամբ համարվում է հայկական ճարտարապետության մարգարիտը: Այստեղ է գործել միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: IX դարում հիմնադրված Տեթևն այժմ խոշոր զբոսաշրջային համալիրի մաս է, որը ներառում է Տաթևի մենաստանը, «ՏաԹևեր» ճոպանուղին, «Սատանի կամուրջը»:

© Фото: TateverՏաթև վանք
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
Տաթև վանք

Եկեղեցու և շրջակա բնաշխարհի ներդաշնակությունը հիանալի մթնոլորտ են ստեղծում` այցելուներին տեղափոխելով հին դարեր, երբ Տաթևը եղել է Հայաստանի հոգևոր և ակադեմիական կարևորագույն կենտրոններից մեկը:

© Sputnik / Asatur Yesayants«ՏաԹևեր» ճոպանուղին
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
«ՏաԹևեր» ճոպանուղին

«ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

Խնձորեսկ

Այս վայրը հայտնի է իր ժայռային քարանձավներով, որտեղ դեռ անցած դարի կեսերին մարդիկ են ապրել: Քարանձավային քաղաքը Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից է:

Հայաստան գալու ժամանակը. հանգիստ, որն անմոռանալի կլինի, կամ որտեղ վայելել ամառը

Ոչ ոք չգիտի, թե երբ են այստեղ հայտնվել առաջին բնակավայրերը: Հայտնի է միայն, որ երեք–չորս հազարամյակ առաջ մարդիկ այստեղ ապրել են բնական քարայրներում: Ամենայն հավանականությամբ, նրանք որսորդներ են եղել: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և կիրճով վերև բարձրացել` խորը անցքեր փորելով ժայռերի մեջ: Քարանձավի մուտքը գտնվել է 20-30 մետր բարձրության վրա: Մարդիկ իրենց տներ են մտել ճոպանների օգնությամբ:

Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, խորը փորված հոր` մթերք պահելու համար և ժայռափոր դարակներ: Կան նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները:

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

Խնձորեսկում շատ հետաքրքիր է բացառիկ կախովի կամուրջը, որը հայտնվել է 2012 թվականին: Դրա շնորհիվ զբոսաշրջիկները հիմա կարող են այցելել ոչ միայն քարանձավի մի մասը, այլ նաև անցնել նրա հակադիր կողմը: Պետք է նշել, որ այստեղ կարելի է հիանալ հիասքանչ մայրամուտով և մթնշաղով, երբ ամպերը փափուկ վերմակի նման գրկում են լեռները և կիրճը:

Քարահունջ

Քարահունջ կամ Զորաց քարեր հնագույն մեգալիթյան համալիրը հաճախ համեմատում են անգլիական Սթոունհենջի հետ: Մ.թ.ա 5–րդ հազարամյակով թվագրվող Քարահունջը, ամենայն հավանականությամբ, հնագույն աստղադիտարան է:

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, բրոնզե դարի ժամանակաշրջանի բնակավայրի մոտ և կազմված է բազմաթիվ կանգնած քարերից, որոնց մի մասի վերին հատվածում կլոր անցքեր են արված:

© Sputnik / Karen YepremyanՔարահունջ
Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար - Sputnik Արմենիա
Քարահունջ

Պատմաբանները հակված են մտածելու, որ Քարահունջը նախապատմական մարդկանց համար դամբարանատեղի է ծառայել: Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Այստեղ ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ Զորաց քարերի շուրջ վեճերը չեն դադարում:

Լրահոս
0