ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 21-ին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ի՞նչ կապ կա գարդասիլի պատվաստման և 17-ամյա աղջկա տեսողական խնդիրների միջև. մանրամասներ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 19–ի գիշերային ժամերին կլինի +18...+20, իսկ ցերեկը կգրանցվի 30-32 աստիճան տաքություն։
Ավիահաղորդակցության վերականգնումը կախված է համաճարակաբանական իրավիճակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան

