ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավեր է ստացել. Այն տեղի կունենա Հայաստանում՝ հոկտեմբերի 9-ին։
«Երևան մեկնելու վերաբերյալ որոշումը կընդունվի համաճարակային իրավիճակից ելնելով»,-տեղեկացրել են ՌԴ կառավարությունից։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման միջգերատեսչական խումբ ստեղծելու վերաբերյալ որոշում է ստորագրել։
ԵԱՏՄ պետություններում դյուրացվել է պետական գնումների գործընթացը
Խմբի մեջ մտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակ ունի Մոլդովան։

