ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
Խումբը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Անդամների թվում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և այլք։
Խմբի կազմում են նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուններն ու բաժնի պետը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը։
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ ԵԱՏՄ նիստում նախատեսվում է քննարկել նաև անդամ երկրների միջև կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հարցը։
Հնարավոր է՝ Ռուսաստանում թույլատրեն օգտվել հայկական վարորդական իրավունքից
Այդ նպատակով, նրա խոսքով, նախատեսվում է մշակել տեխնիկական համընդհանուր կանոնակարգեր, ընդունել կորոնավիրուսային թեստերի փոխադարձ ճանաչելիության նորմեր և այլն։
Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակ ունի Մոլդովան։