Առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են ներմուծվել մոտավորապես նույն ծավալով, ինչ նախկինում։ Խոսքը գազի, նավթամթերքի, ցորենի մասին է։ Մի փոքր կրճատվել է դեղերի ներմուծումը։
Ինչպես և նախկինում, արդյունաբերության մի քանի ճյուղեր` ծխախոտ, ադամանդ, ալյումին, աշխատում են ներմուծվող հումքով: Բայց ադամանդի արտահանումը կտրուկ ընկել է (ինչը միանգամայն հասկանալի է ճգնաժամի պայմաններում), իսկ ահա փայլաթիթեղի և ծխախոտի արտահանումը ավելի քիչ է նվազել (չնայած ծխախոտը նույնպես առաջին անհրաժեշտության ապրանք չէ)։
Հիմնականում աճում է պղնձի խտանյութի և ոսկու կիսաֆաբրիկատների արտահանումը: Դա պայմանավորված է միանգամից և՛ պղնձի, և՛ ոսկու համաշխարհային գների աճով (ինչը համաշխարհային տնտեսության համար բնորոշ չէ)։
ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ
Աճել է նաև թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը։ Չնայած ճգնաժամին, Ռուսաստանում նախկինի պես հայկական միրգ–բանջարեղենի պահանջարկը մեծ է։ Իսկ ահա հագուստի ու կոնյակի արտահանումը դեպի ՌԴ կրճատվել է (ճգնաժամի ժամանակ ավելի շատ ծախսում են սննդի վրա)։ Ռուսաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ հիմնական արտահանման շուկա` հատկապես վերջին 3 ապրանքատեսակների մասով։