ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դամասկոս (Սիրիա) է ժամանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նախարարի օդանավը վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում։ Սպասվում է, որ ՌԴ արտգործնախարարին կընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Հանդիպում է նախատեսվում նաև Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ։
2012 թվականի փետրվարից հետո սա Լավրովի առաջին այցն է Սիրիա։ Ավելի վաղ Սիրիայի ԶԼՄ–ները հայտնել էին, որ Դամասկոս է ժամանել Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորությամբ։
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսին ու Հոմսին. խաղաղ բնակիչներ են մահացել