YouTube-բլոգեր Քրիսթեն Հենբին պրանկ է հրապարակել, որում կատակել է ընկերուհու` Ջեսմինի հետ` լոգարանի մեջ լցնելով գործվածքի համար նախատեսված ներկանյութով փրփուր։ Նրա արարքը, սակայն, զայրացրել է հետևորդներին։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ տեսանյութը տղան հրապարակել է Instagram–ում։
Աղջիկը որոշել է լոգանք ընդունել, որից հետո բլոգերը լսել է նրա ճիչը։ Երբ բլոգերի ընկերուհին դուրս է եկել լոգարանից սրբիչով փաթաթված, պարզվել է, որ նրա ոտքերն ու ձեռքերն ամբողջությամբ կապտել են։
Հենբին ծիծաղել է նրա վրա` անվանելով «աշխարհի ամենաչար սմուրֆը»։ Twitter–ի օգտատերերից մեկը այս տեսանյութը տարածել է իր էջում՝ ընդգծելով, որ պրանկերի արարքն ամենևին էլ ծիծաղելի չէ։ Օգտատիրոջ կարծիքի հետ շատերն են համաձայնել։
Օրվա կադր. փողոցային երաժիշտը շոկոլադե սալիկ է նվիրում ԱԻՆ ենթասպային և շնորհավորում նրան
«Դա կարող էր պարզապես սպանել։ Անթույլատրելի է գործվածքի համար նախատեսված ներկանյութի շփումը սեռական օրգանների, աչքերի կամ բերանի հետ։ Այն չափազանց վտանգավոր է։ Նա պետք է բժշկի դիմի, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել նրա առողջությանը»,– գրել է օգտատերերից մեկը։
Հետևորդներից ոմանք մեղադրել են Հերբիին աղջկա նկատմամբ տարրական հարգանքի բացակայության մեջ։
«Միայն դիմակն է պակասում». օրինապաշտ ագռավը սովորեցնում է, թե ինչպես պետք է անցնել փողոցը
«Ի՞նչ է արել նրան աղջիկը։ Նման բան սովորաբար անում են վրեժխնդիր լինելու համար, հենց այնպես ոչ ոք նման կատակ չի անում», – նշել են նրանք։
Սակայն եղել են նաև այնպիսիք, ովքեր սատարել են պրանկերին։
«Կարծում եմ, այս տեսանյութը քննադատող աղջիկներից շատերը, կծիծաղեին, եթե նման ճակատագրի արժանանար տղան», – նշել է նրանցից մեկը։