00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյանը մոր թասիբի համար է հրաժարվել հավաքականի հետ խաղերից. «Հրապարակ»

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ հանրահայտ ֆուտբոլիստի` առաջիկա խաղերին չմասնակցելը հստակ պատճառ ունի։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի առաջիկա խաղերին չի մասնակցի ոչ թե վատ մարզավիճակի, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գնահատենք ու հպարտանանք. Վարդան Մինասյանը Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել

«Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, որի ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, և Մխիթարյանը, ասում են, նախևառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով»,– գրում է թերթը։

Ըստ թերթի` Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու և ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն օգոստոսի 27-ին հայտնել էր, որ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկա հանդիպումների ժամանակ չի միանա թիմին: Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ տեղեկացրել էր, որ խոսել է Մխիթարյանի հետ, և նա ասել է, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխը նշել էր, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացել էր հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Լրահոս
0