00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչ է արվում ՔԿՀ–ներում դատապարտյալների իրավունքների խախտումները բացառելու համար

© Photo : official site of the Human Rights Defender of RAНачальник управления уголовно-правовой защиты в аппарате омбудсмена РА Арам Минасян
Начальник управления уголовно-правовой защиты в аппарате омбудсмена РА Арам Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՔԿՀ–ներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի արդյունավետության մասին։
Մինասյան. «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր ենք գտել

Արամ Մինասյանի դիտարկմամբ` տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց իրավունքների առնչությամբ տարբեր աշխատանքների արդյունքում վեր են հանվել ՔԿՀ–ներում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման տարբերակները։

Մասնավորապես` անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում այս տարվա օգոստոսի 24-ին գրանցված դեպքին, որի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը ստացել էր ահազանգ առ այն, որ քրեակատարողական ծառայողների կողմից ազատազրկված անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, Արամ Մինասյանը հայտնում է, որ այցի ընթացքում իրենք դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր են գտել և հաղորդագրություն են ուղարկել դատախազություն։

Молоток судьи, архивное фото - Sputnik Արմենիա
«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետին չեն կալանավորի. դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

«Պետությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի, որպեսզի բացառվեն ազատազրկման վայրերում ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումները։ Ցանկացած նման, նույնիսկ ենթադրյալ դեպք պետք է արժանանա պատշաճ գնահատականի, և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող պետք է գիտակցի, որ նման իրավիճակներում ոչ համաչափ ուժի գործադրման և վատ վերաբերմունքի արժանացնելու դեպքում ինքը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության»,– նշում է ՄԻՊ աշխատակիցը։

Արամ Մինասյանի գնահատմամբ` փակ հաստատությունն ինքնին չի ենթադրում, որ տվյալ ՔԿՀ–ում կարող են խախտվել անձանց իրավունքները, հետևաբար նա ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նույնիսկ եթե փակ հաստատությունում լինում են նմանատիպ դեպքեր, դրանք թե՛ ՄԻՊ–ի, թե՛ մյուս շահագրգիռ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արժանանում են համապատասխան արձագանքի։

«Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակից ձերբակալվել են

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կանխակալ վերաբերմունք չկա ազատազրկված մարդկանց վերաբերյալ կամ չե՞ն խախտվում արդյոք  էթիկայի որոշ նորմեր նրանց գործերի լուսաբանման ժամանակ, Արամ Մինասյանն ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է գտնվում անձը, նույնիսկ քրեական մեղադրանքի դեպքում պետք է հարգվի նրա անմեղության կանխավարկածը, եթե դեռ չկա դատարանի վճիռը, և դրանից ելնելով բոլոր հրապարակումներում անհրաժեշտ է հնարավորիս զսպված մոտեցում ցուցաբերել անձի նկատմամբ։

Нубарашен УИУ. Коридор - Sputnik Արմենիա
Դատապարտյալին ծեծելու հետքերով. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ

«Լրագրողների աշխատանքն, ինչ խոսք, կարևոր է նմանատիպ դեպքերի լուսաբանման ու հանրայնացման առումով, քանզի նրանք ավելի մեծ չափով հրավիրում են շահագրգիռ կազմակերպությունների ուշադրությունն առկա խնդիրների նկատմամբ»,– նշում է ՄԻՊ աշխատակիցը։

Ըստ Մինասյանի` ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն առանց լրատվամիջոցների հրապարակումների էլ պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ, ընդ որում` այցերը դրվագային չեն, այլ կազմում են աշխատանքային կարևորագույն ուղղություններից մեկը, քանի որ յուրաքանչյուր այցի ընթացքում խորքային ուսումնասիրման է ենթարկվում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավիճակը։ 

Հիշեցնենք` Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողները դատապարտյալի են ծեծել։ Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեկնաբանեց լուրը:

««Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների։ Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»,-Facebook-ի իր էջում գրել էր նա:

Մարտիրոսյանը շեշտել էր, որ պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ:

 

 

Լրահոս
0