Ինչպե՞ս է գործում ապրանքների համապատասխանության գնահատման և հավատարմագրության համակարգը ԵԱՏՄ–ում: Ի՞նչ է արել հանձնաժողովը համապատասխանության գնահատման անբարեխիղճ մարմիններից և անբարեխիղճ արտասահմանյան արտադրողներից շուկան պաշտպանելու համար: Ի՞նչ է նախատեսվում անել մոտ ապագայում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն սեպտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան առցանց տեսակապի ընթացքում կպատասխանի այս և այլ հարցերին:
Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: