ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հատել է 25,9 մլն–ի շեմը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշներով առաջատար եռյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Բրազիլիա ու Հնդկաստան։ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 57-րդ տեղը
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 6 257 571 մարդու մոտ։ Մահվան ելքով դեպքերի թիվը 188 900 է։
Երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ COVID-19 է ախտորոշվել 3 846 965 մարդու մոտ։ Մահվան ելքերը 120 498 –ն են։
Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 000 048–ն են, մահերը` 17 299–ը։
Նոր ուստարին համավարակի պայմաններում․ ի՞նչ է սպասում Հայաստանի բնակիչներին
Առաջին տասնյակում են նաև Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Մեքսիկան, Իսպանիան և Արգենտինա։
Չինաստանը, որտեղ կորոնավիրուսն առաջինն էր հայտնաբերվել, այժմ 35-րդ հորիզոնականում է։
ԱՀԿ-ն նոր հայտարարություն է արել. ի՞նչ է պետք անել աղետից խուսափելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում: