ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 չվերթ կկայանա։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացնում է թռիչքների ժամանակացույցը.
Մոսկվա-Երևան – 06.09.2020թ , «Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 02:20-ին),
Մոսկվա–Երևան – 07.09․2020թ, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին),
Մոսկվա–Գյումրի -08.09. 2020թ, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին),
Մոսկվա–Երևան – 09.09․2020թ, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին),
Մոսկվա–Երևան – 10.09․2020թ, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 17:00-ին),
Մոսկվա–Գյումրի – 11.09․2020թ, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։
Չվերթերի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), ինչպես նաև ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, հեռ․՝+7 (495) 739 93 33)։
«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա չվերթերը. ովքե՞ր կարող են մեկնել
Դեսպանությունը հորդորում է չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը և թռիչքից առաջ ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։