00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

© Sputnik / Aram NersesyanПациент в реанимации медцентра Арташат
Пациент в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեթիլ սպիրտից զանգվածային թունավորումը Հայաստանի համար արտառոց դեպք է։ Ամենավտանգավորն այն է, որ առաջին հայացքից` հատկապես ոչ այնքան սթափ վիճակում, մեթիլ սպիրտը տարբերելն հեշտ չէ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մեթիլ սպիրտից զանգվածային թունավորումը Հայաստանի համար արտասովոր դեպք է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Արմենիա» հանրապետական ԲԿ սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար Շավարշ Մելքոնյանը։

Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

ՀՀ Արմավիր  քաղաքում նախօրեին մի քանի մարդ թունավորվել են անորակ խմիչքից։ Նրանցից երեքը մահացել են Արմավիրի քաղաքային հիվանդանոցում, չորսը` արդեն Երևանի «Արմենիա» ԲԿ–ում։ Որոշ ժամանակ անց նույն ԲԿ-ում նույն ախտանշաններով, մահացել է Երևան տեղափոխած ևս 4 մարդ։  Քննության նախնական վարկածի համաձայն` մարդկանց տարբեր խմբեր մեթիլ սպիրտ են գնել, որը նրանց վաճառել են սովորական օղու քողի տակ։

Մելքոնյանը հաստատել է, որ բոլոր պացիենտները թունավորվել են մեթիլ սպիրտից։

«Երբ ես Հայաստանից դուրս էի աշխատում, նման դեպքեր իմ պրակտիկայում եղել են, սակայն մեզ մոտ առաջին անգամ եմ տեսնում»,– նշեց բժիշկը։

Միևնույն ժամանակ, նա ավելացրեց, որ օրգանիզմի համար թունավոր է ոչ այնքան բուն մեթիլ սպիրտը, որքան այն նյութերը, որոնց հետ այն տրոհվում է։ Դրա համար օրգանիզմում պատասխանատու է նույն ֆերմենտը (ալկոգոլդեգիդրոգենազա, ԱԴԳ), որը քայքայում է սովորական, էթիլային սպիրտը։ Տարբերությունն այն է, որ մեթիլ սպիրտի քայքայման ժամանակ առաջանում է ֆորմալդեհիդ և մրջնաթթու, որոնք ծայրաստիճան թունավոր նյութեր են։

Արմավիրի մարզում ու Երևանում ալկոհոլից 23 մարդ է թունավորվել. նոր տվյալներ

Բացի այդ, ուժեղ ացիդոզ է սկսվում, այսինքն՝ բարձրանում է արյան թթվայնությունը։ Այդ ֆոնին ներքին օրգանների անբավարարություն և ուղեղի այտուց է զարգանում։ Թունավորման կլինիկական դրսևորումներն են գիտակցության, շնչառության և սրտի ռիթմի խանգարումը, ճնշման տատանումները։ Բնորոշ է նաև տեսողության խանգարումը։

Խնդիրն այն է, որ առաջին վայրկյաններին մեթիլ սպիրտն էթիլայինից շատ դժվար է տարբերել։ Այն տարօրինակ համ ու սուր հոտ ունի, որը նման է վատ զտված թթի օղու հոտին։ Սակայն այդ ամենին մարդը հազիվ թե ուշադրություն դարձնի, եթե արդեն իսկ սթափ չէ։

Բժշկի դիտարկմամբ՝ որքան էլ տարօրինակ է, բայց թունավորումը հնարավոր է այլ ընթացք ունենար, եթե տուժածները մինչ այդ որակյալ ալկոհոլ օգտագործած լինեին։ ԱԴԳ ֆերմենտը էթիլային սպիրտի է վերածվում, իսկ մեթիլայինն այդ ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դուրս բերել օրգանիզմից։ Սա, բնականաբար, չի նշանակում, որ պետք է շատ օղի խմել. պարզապես պետք է «թույն» չխմել։

Չափաբաժնի վտանգը կախված է նրանից, թե ինչպես է աշխատում լյարդն ու ինչ քանակի ԱԴԳ է արտադրում։ Մեկի համար վտանգավոր կարող է լինել 150 գրամը, մյուսին կարող է նույնիսկ 50 գրամը «բավարար» լինել։

Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել սուր թունավորման մասին։ Թունավորումից ընդհանուր առմամբ Արմավիրում և Երևանում 11 մարդ է մահացել։ Քննիչները տեխնիկական սպիրտ են հայտնաբերել, որը գնորդներին վաճառել են սովորական օղու փոխարեն։ Հայտնաբերվել է նաև կասկածյալը, որն այդ սպիրտը վաճառել է։ Նա Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Լենդրուշի Հովսեփյանն է։ Այժմ քննիչները փնտրում են 30 լիտր սպիրտը, որը նա կարող էր վաճառել այլ գնորդների։

Լրահոս
0