ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 5-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43451–ի, համավարակի ընթացքում արդեն 869 մարդ է մահացել։