ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ամռան վերջին օրերը Հայաստանում խոստանում են արևոտ լինել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Իսկ առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Երևանում նույնպես օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին, վերջին օրերին «հյուր եկած» ցուրտը կհեռանա և օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +25-ից +27, երեկոյան՝ +20-ից +22 աստիճանի սահմանում:
«Էսքան լավ նվեր ծնունդիս օրով». Սուրենյանը նոր գրառում է արել