ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայ շախմատիստները՝ Լևոն Արոնյանի գլխավորությամբ, հաղթահարել են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի խմբային փուլը, որը պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում առցանց ռեժիմով։
Կիրակի օրը հայկական թիմը երկու պարտություն է կրել՝ 2,5։3,5 հաշվով զիջելով Անգլիայի և Ռուսաստանի հավաքականներին, և խոշոր՝ 5։1 հաշվով, հաղթել է Եգիպտոսին։ Արոնյանը և Սոն С խմբում երրորդ տեղն են զբաղեցրել, ինչը նրանց հնարավորություն է տվել հասնել 1/8 եզրափակիչ։ Այդ փուլում Հայաստանի հակառակորդը կլինի Հունաստանը։
Օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։
Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։
Արոնյանն ու մյուսները ջախջախեցին թուրքերին. Սերժ Սարգսյանը հետևում էր նրանց խաղին
Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։