https://arm.sputniknews.ru/20200822/nurnus-charencavan-hatvacum-bernatary-baxvele-gnacqi-lokomotivin-24192267.html
Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին
Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին
Sputnik Արմենիա
Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է զգույշ և զգոն լինել հատկապես գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը... 22.08.2020, Sputnik Արմենիա
2020-08-22T15:45+0400
2020-08-22T15:45+0400
2020-08-22T15:50+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0b/24064851_0:164:1601:1068_1920x0_80_0_0_458e06adad4857652b76c2d66f1c1db2.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0b/24064851_0:62:1601:1068_1920x0_80_0_0_3010dba8474978f08e0f4daa80d7f2bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին
15:45 22.08.2020 (Թարմացված է: 15:50 22.08.2020) Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է զգույշ և զգոն լինել հատկապես գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը չի մոտենում:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցում օգոստոսի 22-ին, ժամը 9-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ,վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Տեղեկությունը հայտնում են Հարավկովկասյան երկաթուղու լրատվական ծառայությունից։
«Մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկության` բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:
Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:
Նշվում է, որ Հարավկովկասյան երկաթուղին բազմիցս դիմել է ավազահանքի սեփականատերերին՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները գծանցում՝ հաշվի առնելով, որ այն հատում են միայն այս ձեռնարկության մեքենաները:
Հրազդանի դատարանից 37-ամյա տղամարդը փախուստի է դիմել` նետվելով պատուհանից
Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է զգույշ և զգոն լինել հատկապես գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել: