ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձակուրդ է մեկնում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը»,–գրված է հրամանագրում։ Արմեն Գրիգորյանն արձակուրդում կլինի 4 աշխատանքային օր` 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ։